24/12/2020 18:50
Վոլոդինը Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն անվանել է Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնության հասնելը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կայացրած ամենակարևոր որոշումներից մեկը և հնարավորություն տվել խուսափել ողբերգությունից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները:
«Նախագահի կողմից ընդունված ամենակարևոր որոշումներից էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Դա հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և փրկել մարդկային կյանքեր, հնարավոր է եղել կանխել ողբերգությունը», - ասել է Վոլոդինը:
Ըստ նրա՝ եթե այդ համաձայնագրերը չստորագրվեին, ապա Ռուսաստանը կստանար «ահռելի խնդիր անմիջական հարևանությամբ»: