24/12/2020 10:48
Դատարանը մերժեց Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։
«Դատարանն ապահովվեց օբյեկտիվությունը։ Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, թե դատարանը որոշեց Քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայության պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: