24/12/2020 12:34
Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, ասաց, թե մոտ երկու շաբաթ է որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում բուժօգնության:
«Մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել բնականոն գործունեությանը, այդ տրամաբնությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ հիմա մարդիկ ավելի շատ են լինում փակ տարածքներում ու ավելի քիչ է օդափոխվում տարածքը, ռիսկը մեծ է վարակի կրկնակի աճի, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, թե Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված:
«Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում այլ օրինակներ, թե տեսեք որքան վատ է կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումը իրականություն դարձավ, որ երկրները լինելու են նույն իրավիճակում և դա ընդամենը ժամանակացույցի հարց է», - ասաց վարչապետը: