25/12/2020 14:55
Հայաստանն Արցախին տրամադրում է 3 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի չափով բյուջետային վարկ
Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության տնտեսությանը աջակցելու նպատակով պետական բյուջեից Արցախի կառավարությանը կտրամադրի 3 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի չափով բյուջետային վարկ:
Բյուջետային վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։