25/12/2020 10:45
Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։
«Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը շարունակում է գտնվել իր բարձրության վրա և քաղաքական իշխանության պատվերները, այնուամենայնիվ, կարողանում է չկատարել։ Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել», - ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով՝ իրավական առումով սպասելի էր այդ որոշումը։
Ավելի վաղ Քաջարանի քաղաքապետը հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապանդում: