25/12/2020 14:34
Շոյգու. Դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Զինված ուժերում կլինի հանգստյան օր
Ռուսաստանի զինված ուժերում դեկտեմբերի 31-ը հայտարարվում է հանգստյան օր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ խորհրդակցության ժամանակ:
«Մենք որոշում ենք կայացրել դեկտեմբերի 31-ի աշխատանքային օրը տեղափոխել դրա հաջորդ օրը՝ շաբաթ՝ հաշվի առնելով այն փաստը, որ տարվա վերջը բավականին լարված է, և մեզ այս օրը պետք է տարին հաջող ավարտելու համար: Այսպիսով, դեկտեմբերի 31-ը բոլոր զինված ուժերում հանգստյան օր է», - ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է այս հրամանը փոխանցել բոլոր ստորաբաժանումներին, իսկ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնին`ստուգել դրա կատարումը: