25/12/2020 16:14
Պոպովան հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայունանում է:
«Վիրուսն ունի իր սեփական օրենքները, նրանք ունեն իրենց սեզոնայնության օրենքները, և սա հենց այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք: Այսօր իրավիճակը կայունանում է», - ասել է Պոպովան:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է կանխել նոյեմբերի սկզբին և կեսերին գրանցված իրավիճակի վերադարձը: