25/12/2020 13:00
ԱԴԾ-ն Տամբովում ահաբեկչություն է կանխել
Տամբովում ձերբակալվել է 17-ամյա դեռահաս, որը կասկածվում է ահաբեկչություն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
«ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչությունը Տամբով քաղաքում: Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ծնված՝ 2003 թվականին, որը մասնակցում էր այս հանցագործության նախապատրաստմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը պարզաբանել է, որ կասկածյալը պայթուցիկ սարք էր պատրաստում՝ համաձայն ինտերնետից ստացված հրահանգների: Նրանից առգրավել են պայթուցիկ նյութերը և ռումբ պատրաստելու բաղադրիչները: