25/12/2020 14:27
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են կրկին սկսվել՝ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո
Ամերիկյան Կոլումբուս քաղաքում ոստիկանը գնդակահարել է անզեն սևամորթ տղամարդու, նրան աշխատանքից հեռացրել են, իսկ տեղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանին զանգահարել է հարևաններից մեկը, որը հայտնել է ավտոտնակից մեքենայի շարժիչի աղմուկի մասին: Երբ ոստիկանը հասել է դեպքի վայր, տեսել է, որ ավտոտնակներից մեկի դուռը բաց է:
Այնտեղից նրա մոտ դուրս է եկել մուգ մաշկ ունեցող մի մարդ: Դրանից հետո ոստիկանը մի քանի մետր հետ է վազել ու կրակել: Տղամարդը տեղում մահացել է:
Քննության ընթացքում ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից:
Ցուցարարները հավաքվում են 47-ամյա Անդրե Մորիս Հիլլի սպանության վայրում: