25/12/2020 18:33
Օպերային թատրոնը երկարատև դադարից հետո իր դռները բացում է «Վերադարձ» համերգային ծրագրով
Հայաստանի Օպերայի և բալետի պետական թատրոնը երկարատև դադարից հետո դեկտեմբերի 26-ից հանդիսատեսի առջև «Վերադարձ» համերգային ծրագրով կրկին բացում է իր դռները: Այս մասին անձնակազմը տեղեկացրել է թատրոնի ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով:
«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Թատրոնի մեծ բեմում տեղի կունենա ՎԵՐԱԴԱՐՁ խորագրով համերգային երեկոն: Տեղեկացնենք, որ պահպանվելու են համավարակի տարածման կանխարգելման անվտանգության բոլոր կանոնները: Դիմակների առկայությունը պարտադիր է», - նշված է գրառման մեջ, որին կից հրապարակված է ծրագիրը.
Մագդա Մկրտչյան (սոպրանո) ՀՀ վաստ․արտիստ/
Գ.Ֆ.Հենդել «Lascia ch'io pianga»
Մարինե Դեինյան (սոպրանո) ՀՀ վաստ․արտիստ
Ա․Վիվալդի․ մեներգ «Բայազետ» օպերայից
Լիլիթ Սողոմոնյան (սոպրանո)
Ս.Ֆրանկ «Panis Angelicus»
Նունե Բադալյան (սոպրանո) ՀՀ վաստ․արտիստ/
Ջ.Ջորդանի «Caro mio ben»
Աննա Մնացականյան (սոպրանո)
Հ․Պյորսել․ Դիդոնեի լացը «Դիդոնե և Էնեաս» օպերայից
Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո)
Վ.Ա.Մոցարտ. Et incarnatus est from «Դո մինոր մեծ մեսսայից»
Վարսենիկ Ավանյան (մեցցո-սոպրանո)
Գ.Ֆ.Հենդել «Ombra mai fu»
Լիպարիտ Ավետիսյան (տենոր) ՀՀ վաստ․արտիստ/
Ա.Ստրադելլա «Pieta,Signore»
Լ.Լուցցի «Ave Maria»
Նունե Գևորգյան (սոպրանո) Օպերայի երիտասարդական ծրագրի մեներգչուհի
Ա․Վիվալդի «Armatae face»
Մերի Մովսիսյան /սոպրանո/ Ա․Բաբաջանյան «Արիա-Վոկալիզ»
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Ղ.Սարյանի «Գառնի», Ջ.Պուչչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաև Ղ.Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:
Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան
Համերգի երաժշտական ղեկավար՝ Հարություն Արզումանյան
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստ.արտիստ)