26/12/2020 11:38
Փաշինյանը փրկության ելքեր է փնտրում՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմանը, որով վերջինս քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու հարցով։
Սաղաթելյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը փրկության ելքեր է փնտրում՝ կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին: