26/12/2020 13:48
ԱՄՆ-ում բուժառուի մոտ Pfizer պատվաստանյութից սուր ալերգիկ ռեակցիա է գրանցվել
Սուր ալերգիկ ռեակցիա է հայտնաբվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բասթոն քաղաքում բնակվող բժշկի մոտ այն բանից հետո, երբ նա ստացել է Moderna ընկերության ստեղծած Pfizer կորոնավիրուսի պատվաստանյութը: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Նշվում է, որ բժիշկը պատվաստվել է անցած հինգշաբթի՝ դեկտեմբերի 24-ին: Ընդամենը մի քանի րոպե անց նրա մոտ սուր ալերգիկ ռեակցիա է առաջացել, և նրան ներարկել են հակաալերգիկ դեղամիջոց: Բուժառուն ուղարկվել է շտապ օգնության բաժանմունք, որտեղ որոշ ժամանակ անց հետազոտվել և դուրս է գրվել: Ըստ թերթի՝ նա ներկայում իրեն լավ է զգում:
Moderna ընկերությունից հայտարարել են, որ իրենք մտադիր են հետաքննել միջադեպը, սակայն միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել: Ըստ NYT-ի՝ սա այս ընկերության պատվաստանյութի առաջին հաղորդված կողմնակի ազդեցությունն է: