28/12/2020 15:40
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստման բացակայությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կորոնավիրուսի պատվաստանյութի բացակայությունը չի ազդում ռուսական COVID-19 պատվաստանյութի վստահելիության վրա: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ մի կերպ», - պատասխանել է նա լրագրողների հետ ճեպազրույցում համապատասխան հարցին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ընթանում է բնակչության պատվաստում, իսկ պատվաստանյութերի արտադրության տեմպերն աճում են:
«Ուստի մենք այստեղ որևէ կապ չենք տեսնում: Առողջապահության նախարարության եզրակացությունից հետո մեկ պատվաստանյութին կհաջորդեն մյուս պատվաստանյութերը, այնուհետև նախագահը որոշում կկայացնի», - ասել է նա: