«Վերջին պահին Արտակն է ներս մտել, ու նույն վայրկյանին սկսվել է հրետակոծությունը». 38-ամյա Արտակ Խեմչյանը զոհվել է Շուշիի Մշակույթի տանը

28/12/2020 18:28

«Վերջին պահին Արտակն է ներս մտել, ու նույն վայրկյանին սկսվել է հրետակոծությունը». 38-ամյա Արտակ Խեմչյանը զոհվել է Շուշիի Մշակույթի տանը


Սյունիք, Տավուշ, Լոռի, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Վայոց Ձոր, Արմավիր, Արարատ՝ պատերազմի շունչն ամեն տեղ է, «երիտասարդ» թվերով սև ժապավեններն ամենուր են: Նրանք մեր երիտասարդության այն սերուցքն էին, ովքեր հայրենիքը միայն բառերով չսիրեցին: Ովքեր ապացուցեին, որ «կյանքս՝ հայրենիքիս» արտահայտությունը զուտ խոսքեր չեն, այլ, իրենց դեպքում՝ սկզբունք ու կենսակերպ: Հանուն այդ վեհ գաղափարի էլ «գնացին»...

38-ամյա Արտակ Խեմչյանն ամիսներ առաջ էր պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, վարորդ էր: Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, տավուշցի երիտասարդը դիրքեր բարձրացավ՝ պաշտպանելու սահմանամերձ Տավուշի անառիկությունը: Հոկտեմբերի 3-ին կինն անակնկալ զանգ ստացավ՝ «գնում եմ Արցախ, տղերքին պիտի տանեմ»:

Հոկտեմբերի 4-ին Արտակը ոստիկանների խմբի հետ արդեն Շուշիում էր: Իրենց պետք է դիմավորեին, դիրքավորեին, բայց Շուշիում վիճակն արդեն այնքան վատ էր, որ տղաներին նույնիսկ դիմավորող չեղավ: 

«Սեպտեմբերի 27-ից ինքը գիտեր, թե իրականում ինչ է կատարվում Արցախում: Գիտակցում էր, թե ուր է գնում ու ոչ մի վայրկյան հետ չկանգնեց իր որոշումից: Հարցրեցի՝ ինչի՞ հենց դու պետք է գնաս, պատճառաբանեց, թե իր ավտոմեքենան ամենապատրաստն է, ամենալավ վիճակում գտնվող մեքենան է: Զինվորներին պետք է տաներ ու վերադառնար՝ հերթական առաջադրանքը կատարելու ու նոր խմբի տանելու: Երբ հասնելուց հետո ինձ զանգեց, ասաց՝ չեմ գալու, վիճակն այստեղ լավ չի, մեզ վերապատրաստում են ու ուղարկեն առաջնագիծ... Օրեր առաջ իր հրամանատարները և ՀՀ վարչապետը մեր տուն էին եկել, հրամանատարները պատմեցին, որ իրեն զանգել, ասել էին՝ քո պարտականությունը միայն ոստիկաններին տեղ հասցնել է, վերադարձիր: Բայց ինքն այդ անգամ չէր «ենթարկվել», մնացել էր ռազմադաշտում՝ ասելով, որ տղերքին մենակ չի թողնի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Արտակ Խեմչյանի կինը՝ Արուսիկ Բալասանյանը:

Արտակն ու զինընկերները որոշում են ինքնակազմակերպվել. մեկ վայրում հավաքվել ու իրենց հետագա անելիքը որոշել: Ամենահարմար վայրը Շուշիի Մշակույթի տունն էր: Ի՞նչ իմանային, որ թշնամին այդ օրը թիրախավորելու է հենց այդ կառույցը:

Վերջին պահին հենց Արտակն է ներս մտել, ու նույն վայրկյանին էլ սկսվել է հրետակոծությունը: Արուսիկի սիրտն զգում էր, հոգին անհանգիստ էր: Ամուսինները վերջին անգամ հեռխոսազրույց էին ունեցել հոկտեմբերի 4-ի ցերեկը՝ 14:30-ին: Սկսած 15:30-ից Արտակի հեռախոսին պատասխանող չէր լինում:

«Իր հետ գնացածների մեջ ծանոթ մի տղա կար, ընթացքում նրա ընտանիքի անդամներն ինձ զանգեցին, հարցրեցին՝ տեղյա՞կ եմ երբ են վերադառնալու: Ասեցի, որ հիմա հետ չեն գալու, իրենք առաջ են գնալու... Երեկոյան փոքր տղայիս հետ փորձում էինք դաս անել, բայց չէր ստացվում: Մտքերս անընդհատ Արտակի հետ էին, աչքերս չէին չորանում: Տղաս զգաց, որ անընդհատ լացում եմ, պատճառը հարցրեց: Ցույց տվեցի պատերազմի կադրերն ու ասեցի՝ պապան էլ է այստեղ», - նշեց մեր զրուցակիցը:

Այդ օրն առաջին անգամ 9-ամյա կամակոր Նորայրը քնելուց առաջ ականջալուր եղավ մոր հորդորին ու աղոթք հղեց առ Աստված.

«Պապան թող ողջ-առողջ գա տուն, մեզ հասնի»:

«Տղայիս աղոթքն ինձ հույս տվեց, բայց ամբողջ գիշեր չկարողացա քնել: Սիրտս տակնուվրա էր եղել, շատ անհանգիստ էի: Ամբողջ գիշեր իր հեռախոսահամարն եմ հավաքել. զանգը գնում էր՝ վերցնող չկար», - հուզմունքով խոստովանեց Արուսիկը:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան հարս ու սկեսուր բարևի փոխարեն միմյանց մեկ հարց տվեցին՝ Արտակից լուր կա՞: Երկուսն էլ պատասխան չունեին, ու անհանգիստ սրտով աշխատանքի շտապեցին. Արտակի մայրը Սևքարի հիվանդանոցի բժշկուհի է Արուսիկն էլ դեղագետ է՝ դեղատանն է աշխատում. աշխատավայր գնալիս նկատեց՝ գյուղամեջում մարդիկ սովորականիրց շատ են: Հետո պիտի պարզվեր, որ ամբողջ գյուղն արդեն գիտեր, թե ինչ է կատարվել, անցնող-դարձողը շփոթված երիտասարդ կնոջ կողմ էր նայում, բայց ասել չէր համարձակվում: Թեև հայացքները հուշում էին՝ ինչ-որ բան այն չէ:

Արտակն ընտանիքից ամենաշատը հորեղբոր հետ էր կապված, պատերազմի օրերին էլ նրան հաճախ էր զանգում: Ամուսնուց լուր իմանալու նպատակով Արուսիկն էլ հավաքեց վերջինիս հեռախոսահամարը:

«Ես քեզ կզանգեմ», - կարճ արձագանքեց ընտանիքի ավագն, ով, հավանաբար, արդեն գիտեր երիտասարդ կնոջը վրա հասած դժբախտության մասին, ու չէր ուզում գույժը լսափողի միջոցով հայտնել:

Արուսիկի զանգերին այլևս ոչ ոք՝ բարեկամ, հարազատ, ընկերներ, չէին պատասխանում... Քիչ անց աշխատավայր եկան հորեղբոր կինն ու տղան, Արուսիկին ուղեկցեցին տուն՝ ասելով, որ ամուսինը վիրավոր է.

«Բայց ես չէի հավատում, զգում էի, որ ճշմարտությունը թաքցնում են: Եթե վիրավոր լիներ, այդքան չէին ձգձգի, միանգամից կասեին... Հորաքրոջ ընտանիքը գիշերն էր իմացել, քանի որ հորաքրոջ տղան զինվորական ոստիկանությունում է աշխատում, ու զոհերի ցանկն առաջինը հենց իրենց է գալիս: Նա բարեկամ մի քանի տղամարդկանց հետ գնացել էր Արտակի մարմինը ճանաչելու ու բերելու: Այնքան արյունոտ ու ցեխոտ են եղել, որ սկզբում չի ճանաչել: Զանգել է հեռախոսին ու այդ զանգի վրա գնացել, կանգնել եղբոր գլխավերևում», - այլևս անկարող լինելով արտասուքը զսպել՝ ասաց մերօրյա հերոսի կինը:

«Ինքը շատ անհանգիստ բնավորություն ուներ,անընդհատ շտապում էր, ամեն ինչ վռազելով էր անում, տպավորություն էր՝ ինչ-որ տեղից ուշանում է», - ամուսնուն է բնութագրում զրուցակիցս ու ընդգծում՝ այդ մի հարցում էլ շտապեց, գյուղի 4 զոհերից առաջինն ինքն եղավ:

Ցանկացած միջոցառման, հավաքույթի ժամանակ Արտակն ամենաակտիվն էր, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել:

«Ինքը շատ նվիրվող տեսակ էր, ընկերների համար ամեն ինչ կտար: Որտեղ ինքն էր լինում, այնտեղ աշխուժություն էր տիրում: Կյանքն իր մեջ եռում էր, ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չէր: Շատ էր սիրում տեսանկարահանումներ անել, հատկապես՝ բնությունը նկարել: Գեղեցիկը նկատում ու գնահատում էր: Նաև շատ հպարտ էր, սիրում էր իր մասին լավն ասեին, ու ամեն ինչ անում էր, որ լավ բան անի ու մարդիկ լավը խոսեն: Ուշադրություն էր սիրում: Հիմա, երբ իր քույրը զանգում, լացում է, ես հանգստացնում եմ, ասում՝ մահի այս տեսակն էր անգամ իր սրտով: Գնաց՝ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելով, մեծից փոքր իր համար ցավում են», - արցունքի մեջից պատմում է կինը:

Արտակ-Արուսիկ սիրո պատմությունը դպրոցական նստարանից է սկսվել: Մի պահ վերանալով հոգին կրծող ցավից՝ Արուսիկը հիշում է դասընկերների ասածն ու կատակում. «Որտեղ Արտակ, էնտեղ՝ Արուսիկ, որտեղ Արուսիկ, էնտեղ՝ Արտակ»:

«Այդ խոսակցությունը եղել է 6-րդ դասարանից, բայց այնպես չի, որ այդ տարիքում շփվում էինք: Իր քույրն իմ դասընկերուհին էր, իմ քույրն՝ իր, ու տարբեր առիթների հանդիպում էինք: Միշտ ծիծաղելով ասում էր՝ «Բալասանանց չափարի տակ եմ մեծացել»... Նշանվել ենք իր՝ բանակից վերադառնալուց հետո: Ամուսնանալուց հետո մի անգամ իր բանակային ընկերներից մեկը մեզ տեսավ, Արտակին անմիջապես շփոթված հարցրեց՝ Արուսիկի հե՞տ ես ամուսնացել: Պարզվեց՝ բանակում էլ անընդհատ իմ անունն է տվել, ու բոլորը սպասում էին՝ հանկարծ ու ուրիշի հետ չամուսնանա», - ժպիտով կյանքի լուսավոր շրջանն է հիշում Արուսիկ Բալասանյանը:

Նրանք երկու որդի ունեն՝ 15-ամյա Նաիրին և 9-ամյա Նորայրը: Հոր սիրտը կարծես վկայում էր՝ էլ զավակներին չի տեսնելու: Զոհվելուց մեկ օր առաջ կնոջը հրահանգել էր՝ «Էրեխեքին լավ կնայես, զգույշ կլինեք»:

Ավագ որդին գիտակից տղամարդու պես մասնակցել է հոր բոլոր արարողություններին, կրտսերին մայրը թույլ չի տվել, երեխայի հիշողության մեջ այդ տեսարանը ցավալի հետք կարող էր թողնել:

«Նաիրին շատ հանգիստ, հանդարտ բնավորություն ունի, շատ զուսպ է, պարփակված, չի արտահայտվում: Արդեն գիտակցում է, որ մեր ընտանիքում մի տղամարդ պակասել է, որ պապիկը շատ բան չի կարող հասցնել ու հորից հետո տան տղամարդու պարտականությունների մի ստվար մասն իր ուսերին է: Իսկ փոքր տղաս շատ հարցեր է տալիս: Ճիշտ է, գիտի, որ հայրը զոհվել է, բայց բակում հենց ավտոմեքենա է կանգնում՝ դուրս է վազում, գիտի, թե հայրն է գործից տուն գալիս: Չի ընդունում իրողությունը: Հենց հասկանում է, որ հրաշք չի կատարվել ու եկողը հայրը չի, մտնում է իր սենյակ ու դուռը փակում», - պատմում է զրուցակիցս:

Վերջին տարիներին Արտակ Խեմչյանն ընտանիքի հետ Կրասնոդարում էր բնակվում: Երբ կրտսեր որդին դպրոցական տարիքի դարձավ, Հայաստան վերադարձան:

«Իմ տղան Հայաստանում պետք է դպրոց գնա, հայկական գիր պիտի իմանա, ես իմ Հայաստանն ու իմ գյուղն եմ ուզում», - որոշել էր ընտանիքի երիտասարդ հայրն ու հայրենիքի ճանապարհը բռնել:

2018 թվականից նրանց ընտանիքը Հայաստանում է ապրում: 2020թ.-ի փետրվարից պայմանագիր կնքեց ու համալրեց բանակի շարքերը: Կնոջ բնութագրմամբ՝ շատ նվիրված ու պարտաճանաչ աշխատող էր, թույլ չէր տալիս՝ իրեն նույն բանը երկրորդ անգամ ասեն, այս մի քանի ամիսների ընթացքում հասցրել էր բազմաթիվ պատվոգրեր ստանալ:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոյի բնօրրան Սևքարը հերոսների պակաս հիմա էլ չունի:

Արցախյան երկրորդ պատերազմի սևքարեցի հերոսներն են Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը, հրամանատար Արթուր Հովսեփյանը (պարգևատրված՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճան), ժամկետային զինծառայող Սամվել Սահակյանը և Արտակ Խեմչյանը: Ի դեպ, պատերազմի օրերին Արթուր Հավսեփյանը Մատաղիսում էր գտնվում:

Շուշիից Արտակը կնոջ հետ խոսելիս ասել էր. «Մեր տեղն էլի ոչինչ, լավ ա, Արթուրի տեղն ա շատ վատ»:

Արուսիկ Բալասանյանի հոգսերը, պարտականություններն ու պատասխանատվությունն այլևս կրկնապատկվել են: Պետք է փորձի իր ու ամուսնու նպատակները միայնակ իրագործել, որդիներին մեծացնել ու կյանք ուղեկցել:

Հարցնում եմ՝ եթե ժամանակի մեքենան գործեր ու վերադառնայինք հոկտեմբերի 3՝ նրան ի՞նչ կասեիր: Երկար մտածում է, հոգոց հանում ու խոստովանում. «Ես գիտեմ, եթե փորձեի իրեն հետ պահել, միևնույն է կգնար»:

«Գիտեմ՝ Արտակը թեկուզ երկնքում, բայց միշտ մեզ հետ է, մեզ առաջնորդում է ու երբեք մենակ չի թողնի: Իրեն շատ լավ եմ ճանաչում, գիտեմ, թե որ պարագայում ինչպես կվարվեր ու ես էլ ցանկացած որոշում ընդունելիս՝ իր հետ մտովի խորհրդակցում եմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Արուսիկ Բալասանյանը:

Արտակ Խեմչյանը հուղարկավորվել է Սևքարի ընտանեկան գերեզմանատանը: Գյուղում 4 հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի: Արդեն իսկ հրամանատար Արթուր Հովսեփյանի գնդի զինվորների կողմից խաչքար է տեղադրվել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը Այսօր, 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Այսօր, 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան Այսօր, 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան Այսօր, 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը