29/12/2020 14:36
Տոնական ու ոչ աշխատանքային օրերին քաղաքապետարանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում COVID-19-ի նմուշառման գործընթաց կիրականացվի
Առաջիկա ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում COVID-19-ի նմուշառման գործընթաց կիրականացվի, հայտնում են քաղաքապետարանի առողջապահության վարչությունից:
«Նոր կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց՝ ժամը 10:00-12:00-ին:
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարաի համապատասխան հրամաններով սահմանված կարգով», - նշված է հաղորդագրության մեջ: