29/12/2020 15:34
Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին. «Մեդիա Պաշտպան»
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ միջանցքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարցերին պատասխանելիս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, հայտնում է «Մեդիա Պաշտպան» կազմակերպությունը։
«Ալեն Սիմոնյանն, անցնելով բարեկրթության սահմանները, փորձել է ուղղություն ցույց տալ լրագրողին ու պիտակավորել: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս ֆիքսել է, որ լրատվական դաշտում աշխատած Ալեն Սիմոնյանն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների հանդեպ: Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողովին վերլուծել այս դեպքը և համապատասխան տույժ կիրառել ԱԺ փոխնախագահի ոչ պատշաճ պահվածքի առնչությամբ», - ասված է հայտարարության մեջ։