29/12/2020 15:46
Ընդամենը ժամանակի հարց է Փաշինյանի պաշտոնանկությունը գրանցելը. Վահրամ Մկրտչյան (Տեսանյութ)
Արտախորհրդարանական այն ուժերը, որոնք այսօր լայնածավալ միջոցառումներ են անցկացնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջում, չեն գնա վարչապետի կոչին ընդառաջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԱՄ կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը։
«Արդեն իսկ իրենց կողմից հռչակված է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, հետևաբար պետական դավաճանության մեջ կասկածվող անձի հետ գնալ արտահերթ ընտրությունների, այն էլ այդ անձի վարչապետության ներքո, սա նշանակում է ձախողել կամ դավաճանել իրենց իսկ պահանջներին», - ասաց Մկրտչյանը։
Նա նշեց նաև, թե հասարակությանը մանիպուլացնում են, իբր ընդդիմությունը չի կարողացել բավարար ռեսուրս գեներացնել։
«Այդպես չէ։ Հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ընդամենը ժամանակի հարց է այդ պաշտոնանկությունը գրանցելը», - ասաց Վահրամ Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։