29/12/2020 17:07
Չորս գերիի հետ երեկ Հայաստան է տեղափոխվել նաև մեկ դի
Ռուսաստանի Դաշնության ու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ նախօրեին Հայաստան վերադարձած 4 հայ գերիի հետ Հայաստան է տեղափոխվել նաև մեկ դի, Aysor.am-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը։
Զինծառայողի դի՞ է եղել, թե՞ քաղաքացիական անձի, Վահան Հունանյանը նշեց, թե այլ տվյալների այդ առումով չի տիրապետում, դեռ կոնկրետ տեղեկատվություն չկա այդ մասով։