29/12/2020 10:26
Ռուս խաղաղապահները ամանորի նվերներ են հանձնել Ստեփանակերտի երկու դպրոցների աշակերտներին
Ամանորին ընդառաջ Խաղաղապահ գործողությունների կառավարման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի թիվ 2 և 12 միջնակարգ դպրոցներում:
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահներն աշակերտներին հանձնել են դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ:
Յուրաքանչյուր ուսապարկ պարունակում է գրիչներ, գունավոր մատիտներ, գծագրեր, տետրեր, մարկերներ և այլն: Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահները հանձնել են ամանորի մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:
Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման գործողություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում: