31/12/2020 12:03
Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես
«Viva» կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելիս՝ կարելի է անսահմանափակ շփվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներով։
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *404*1# հրահանգը: Ակտիվացման գինը 500 դրամ է:
- Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *404# հրահանգը։
- «+Chat» ծառայությունից օգտվելիս բաժանորդի սակագնային պլանում ներառված ՄԲ-երը չեն սպառվում:
- «+Chat» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
- Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
- Հետվճարային բաժանորդների համար ծառայությունն կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.