04/01/2021 12:58
Մոսկվայում հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկում են Բաքու. Միքայել Մինասյան
Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Դա արվում է Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։ Այդ մասին իր տելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Աբազյանի առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:
Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք: Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց: