07/01/2021 13:04
Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել
Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտարարել է քաղաքի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին:
Քոնտին ավելացրել է, որ առնվազն 14 ոստիկան վիրավորվել է, երկուսը հոսպիտալացվել են:
Ընդհանուր առմամբ, անկարգությունների ընթացքում 52 մարդ է բերման ենթարկվել, ոմանք զենքի ապօրինի պահման, իսկ մեծ մասը Կոլումբիայի մայրաքաղաքային տարածքում արգելված պարետային ժամը խախտելու համար: