08/01/2021 11:59
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել. Բադասյան
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է», - գրել է նա:
Նշենք, որ երեկվանից ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, համաձայն որոնց, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթի տեքստը պատրաստ է և Արդարադատության նախարարությունում է՝ գաղտնի ռեժիմով։