10/01/2021 14:27
Մոսկվայում հունվարի 11-ին տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախատեսվում է դիտարկել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:
Բացի այդ, նախատեսվում են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։