11/01/2021 15:07
Նշվել է COVID-19-ի երկու ախտանշան, որոնք սովորաբար անտեսվում են
Քրոյդոնի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Լիդիա Օսեյ-Բոատենգը ուշադրություն է հրավիրել COVID-19-ի ախտանիշների վրա, որոնք գերազանցում են բրիտանական կառավարության կողմից ընդունված պաշտոնական չափանիշները:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ մարդիկ սկսել են ավելի մեղմ ախտանիշներ զգալ, որոնց վրա նրանք ուշադրություն չեն դարձնում: Դրանց թվում են՝ գլխացավերն ու կոկորդի ցավերը:
«Երբ նրանք գիտակցեն, որ ունեն COVID-19, արդեն շփում կունենան այլ մարդկանց հետ», - մեջբերում է Express-ը մասնագետի խոսքերը: