11/01/2021 19:53
Ալիև. Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը հաջողությամբ իրականացվում է
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթները կատարվում են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:
«Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը հաջողությամբ իրականացվում է: Այս հայտարարության կետերի մեծ մասը կատարված են: Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն կատարում է իր գործը: Երկու ամսվա ընթացքում, բացառությամբ փոքր միջադեպերի, լուրջ մտահոգություններ չեն եղել», - ասել է նա:
Ըստ նրա, «այս ամենը վստահություն է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կմնա անցյալում, և մենք պետք է մտածենք ապագայի, այն մասին, թե ինչպես միասին ապրել հարևանության մեջ»: