11/01/2021 17:18
Վրաստանի իշխանությունները մինչև փետրվար երկարացնում են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը մինչ փետրվար երկարացրել է սահմանափակումները, ներառյալ՝ գիշերային շարժի, տրանսպորտի և մանրածախ օբյեկտների աշխատանքի արգելքը: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, գրում է «Վրաստան Online»-ը:
«Այսօր մենք քննարկում անցկացրինք և որոշում կայացրեցինք կետային սահմանափակումների ներկայիս ռեժիմը պահպանել մինչև փետրվարի 1-ը: Մեր խնդիրն է օգտագործել մնացած երկու-երեք շաբաթները մինչև փետրվարի 1-ը գործարարության հետ շատ ակտիվ հաղորդակցման համար և պատրաստվել ավելի անվտանգ բացմանը՝ նույն առևտրի կամ հասարակական տրանսպորտի հետ կապված», - ասել է Տուրնավան: