11/01/2021 15:28
Լիտվան վերջնականապես հաստատել է Վրաստանի նոր անվանումը
Լիտվայի իշխանությունները պաշտոնապես վերանվանել են Վրաստանը, լիտվական փաստաթղթերում երկիրը կկոչվի Սակարտվելո:
Այս մասին BNS գործակալությանը հայտնել է լիտվերենի պետական հանձնաժողովի նախագահ Աուդրիս Անտանայտիսը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այս պահին Սակարտվելոն (լիտվերեն Sakartvelas) պաշտոնական անվանումն է», - ասել է Անտանայտիսը:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին հանձնաժողովը բացառել է «Gruzija» բառը պետությունների պաշտոնական անվանումները հաստատող փաստաթղթից:
Վերանվանման որոշումը կայացվել էր երկու տարի առաջ: Այն նախատեսում էր «Սակարտվելոյի» օգտագործումը որպես երկրի երկրորդ, ոչ պաշտոնական անուն, բացատրել է Անտանայտիսը: