11/01/2021 13:36
Գտնվել է ֆերմենտ, որն ազդում է օրգանիզմում կորոնավիրուսի տարածման վրա
Տյուբինգենի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են ֆերմենտ, որը կարող է ազդել կորոնավիրուսի տարածման վրա, հայտնում է Merkur պորտալը:
Թոքերում SARS-CoV-2 տարածման համակարգչային մոդելի միջոցով մասնագետները եկել են այն եզրակացության, որ վիրուսը բջիջներին ստիպում է առաջացնել հատուկ նյութեր, որոնք օգնում են դրանց ներթափանցմանը:
Պարզվել է, որ վիրուսի համար առանձնահատուկ նշանակություն ունի գուանիլատ կինազա 1 (GK1) ֆերմենտը: Հետազոտվելուց և օրգանիզմից հեռացնելուց հետո SARS-CoV-2- ը դադարել է բազմանալ:
Գիտնականները կարծում են, որ դրանց հայտնագործությունը կարևոր է COVID-19- ի բուժման դեղամիջոցների մշակման և կատարելագործման համար: