11/01/2021 20:45
Փաշինյան. Ռուսաստանը եղել է և կմնա Հայաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շոշափելի անձնական ներդրման մասին:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կխորանան: Ռուսաստանը եղել և կմնա անվտանգության գլխավոր մեր ռազմավարական դաշնակիցը: Մենք պետք է քննարկենք ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլև երկկողմ հարաբերություններում առկա օրակարգը», - ասել է Փաշինանը Պուտինի հետ հանդիպմանը: