11/01/2021 16:35
Սիրիայի բանակը Համա նահանգում հարձակվել է թուրքամետ զինյալների վրա
Սիրիական բանակի ստորաբաժանումներն այսօր ներթափանցել են «Ջայշ ան-Նասր» խմբավորման դիրքեր, որը գործում է թուրքամետ ազգային-ազատագրական ճակատի կազմում՝ կառավարական ուժերի և իսլամիստական զինյալ խմբավորումների շփման գծում Ալ-Անկավիի շրջաններում՝ Համա նահանգի հյուսիս-արևմուտքում:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի (SOHR) աղբյուրների համաձայն՝ գործողությունը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան, անսպասելի հարձակման հետևանքով սպանվել է «Ջեյշ ան-Նասրա»-ի 11 մարտիկ:
Ակնկալվում է, որ խմբի զոհերը կավելանան, քանի որ դրա անդամներից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, նշում է SOHR-ը: