11/01/2021 11:16
Կապիտոլիումի ներխուժումից հետո ԱՄՆ-ում բացվել է ներքին ահաբեկչության մասին առնվազն 25 քրեական գործ
Միացյալ Նահանգներում առնվազն 25 քրեական գործ է հարուցվել ներքին ահաբեկչության փաստի առթիվ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում: Այս մասին Twitter-ում հայտարարել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն: ԱՄՆ բանակի նախարար Ռայան ՄաքՔարթին նրան տեղեկություններ է տրամադրել քրեական գործերի վերաբերյալ:
«Հայտնաբերվել են երկարափող հրազեն, մոլոտովյան կոկտեյլներ, պայթուցիկ սարքեր և ձեռնաշղթաներ, ինչը նշանակում է, որ կանխվել է խոշոր աղետը», - հայտարարել է Քրոուն:
Նա պարզաբանել է, որ գրոհին մասնակցել է գործող և պահեստային զինված անձնակազմը, և որ բանակի նախարարությունը տեղյակ է հնարավոր սպառնալիքների մասին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ, որը տեղի կունենա հունվարի 20-ին: Անկարգությունների պատճառով հինգ մարդ է մահացել, այդ թվում ՝ ոստիկան, ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել: