11/01/2021 16:08
Տոնական օրերին Երևանի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած, աշխատանքային, ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում կատարվել է 582 նմուշառում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: