12/01/2021 11:34
Ղարաբաղում «թեժ գիծը» ընդունել է անհետ կորած անձանց վերաբերյալ 575 դիմում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքագրման թեժ գիծն իր աշխատանքի սկզբից ի վեր ստացել է 575 դիմում: Դրանք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Ռուս խաղաղապահների բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համաձայն:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: