12/01/2021 14:24
Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստեղծվող տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խումբը
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այդ մասին Aysor.am-ին ասացին փոխվարչապետի գրասենյակից:
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:
Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:
Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը: