12/01/2021 15:11
ԵԽԽՎ նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու համար
ԵԽԽՎ-ում Իտալիայի նախկին ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Միլանի դատարանը:
Վոլոնտեն Բաքվից կես միլիոն եվրո է ստացել՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը խափանելու համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևի ռեժիմը դիմում է կաշառքի: Այս քաղաքականությունը լավ հայտնի է որպես խավիարային դիվանագիտություն:
Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ նույնպես մեղադրվում են նմանատիպ հանցագործության համար, ոմանք արդեն դատապարտվել են: