12/01/2021 17:34
Ռուսաստանը դադարեցրել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաների տրամադրումը
Ռուսաստան մուտք գործելու համար էլեկտրոնային վիզաների տրամադրումը, որը պետք է սկսվեր 2021 թվականի հունվարի 1-ից, կասեցվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությանը:
Էլեկտրոնային վիզաների տրամադրումը կասեցվել է մինչև Ռուսաստանի կառավարության կողմից հետագա ծանուցումը՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, նշել է գերատեսչությունը: