12/01/2021 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 355 դեպք, մահերի թիվն ավելացել է 15-ով
Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 162 643 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 355-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 150 602 (+729) մարդ, այս պահին բուժվում է 8393 (-389):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3648 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2941 (+10), իսկ այլ պատճառներով՝ 707 (+5):
Մեկ օրում մահացել է 15 մարդ: