13/01/2021 15:22
AstraZeneca պատվաստանյութը Եվրոպայում կարող է հաստատվել հունվարի 29-ին
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտարարել է, որ Դեղերի եվրոպական գործակալությունը կարող է հաստատել AstraZeneca-ի կորոնավիրուսի պատվաստանյութը հունվարի 29-ին:
«Մինչ այժմ հաստատվել է երկու պատվաստանյութ, բայց երրորդը պետք է հաստատվի առաջիկա օրերին: Հունվարի 29-ը մեր օրացույցում է», - հայտարարել է Սպերանցան ազգային խորհրդարանում, մեջբերում է ТАСС-ը: