13/01/2021 10:51
Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները. Էդմոն Մարուքյան
Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները, այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:
Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան», - նշել է Մարուքյանը։