13/01/2021 14:16
ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն արդեն հայտնաբերվել է 50 երկրներում
Կորոնավիրուսի բարձր մակարդակով վարակիչ շտամի առկայությունը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, հաստատվել է արդեն 50 երկրում, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ չորեքշաբթի Ժնևում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
«Դեկտեմբերի 14-ին առաջին հայտնաբերումից ի վեր VOC-202012 / 01-ը հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից 5-ում՝ 50 պետություններում/տարածքներում/ շրջաններում», - նշում է կազմակերպությունը:
Նշվում է նաև, որ 501Y.V2 անվանումով կորոնավիրուսի շտամը, որի մասին տեղեկատվությունն ի սկզբանե եկել է Հարավային Աֆրիկայից, «հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից 4-ում՝ 20 երկրներում/ տարածքներում/շրջաններում»:
Բացի այդ, հունվարի 9-ին Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրել էր, որ Բրազիլիայից ժամանած 4 մարդու մոտ հայտնաբերվել է B.1.1.28 նոր շտամ:
«Քաջ հայտնի է, որ վիրուսներն անընդհատ փոխվում են, այդ իսկ պատճառով սպասվում էր այդ նոր տարբերակների առաջացումը», - մանրամասնել են ԱՀԿ-ում:
Այս տեսակների հայտնաբերումը ընդգծում է «SARS-CoV-2 վիրուսի ախտորոշիչ կարողությունների ընդլայնման և համակարգային հաջորդականության ուսումնասիրման», նաև համաշխարհային հանրությանը ժամանակին տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը, նշվում է տեղեկագրում:
Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում կորոնավիրուսի նոր շտամերի հայտնաբերման մասին հայտնի է դարձել դեկտեմբերին: