13/01/2021 13:27
ԱՄՆ-ում, վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկել
ԱՄՆ իշխանությունները կնոջ համար մահապատժի առաջին դատավճիռն իրականացրել են վերջին 70 տարվա ընթացքում, փոխանցում է «New York Times»-ը:
Դատապարտված Լիզա Մոնտգոմերին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ առանձնակի դաժան սպանության համար:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ պատիժը կկիրառվի դեկտեմբերի 8-ին՝ Ինդիանայում:
Դրանից հետո դատարանի որոշմամբ կատարումը հետաձգվել է մինչև հունվարի 12-ը: