13/01/2021 16:10
Իտալիան ցանկանում է արտակարգ դրությունը երկարացնել մինչև մայիս
Իտալիայի կառավարությունն առաջարկում է արտակարգ դրությունը երկարացնել մինչ ապրիլի 30-ը, հայտարարել է Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հայտնում է ТАСС-ը:
«Մենք առաջարկում ենք արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչև ապրիլի 30-ը», - ասել է նախարարը:
Արտակարգ դրության ռեժիմը ներդրվել է մեկ տարի առաջ և երկու անգամ երկարացվել:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 2.303.263 մարդ, ապաքինվել է 1.653.404-ը, մահացել՝ 79.819-ը: