13/01/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 485 դեպք, մահերի թիվն ավելացել է 18-ով
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 163 128 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 485-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 151 246 (+644) մարդ, այս պահին բուժվում է 8216 (-177):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3666 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2951 (+10), իսկ այլ պատճառներով՝ 715 (+8):
Մեկ օրում մահացել է 18 մարդ: