13/01/2021 15:43
Կապիտոլիում ներթափանցելու համար մեղադրվող տղամարդն ինքնասպան է եղել
Ջորջիայից տղամարդը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ Կապիտոլիումի շենք ներխուժելու համար, ինքնասպանություն է գործել, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով դատաբժշկական փորձագետների եզրակացությանը:
Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ Կապիտոլիումի գրոհից հետո բերման է ենթարկվել 53-ամյա ֆինանսական խորհրդական Քրիստոֆեր Ս.: Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի տարածք ապօրինի մուտք գործելու, ինչպես նաև պարետային ժամը խախտելու համար:
Ինքը` Քրիստոֆերը, հինգշաբթի դատարանի առջև կանգնելով, իրեն մեղավոր չի ճանաչել երկու մեղադրանքներում: Շաբաթ նրան գտել էին մահացած իր տանը: