13/01/2021 14:21
Բոլիվիայի նախկին նախագահ Մորալեսը վարակվել է կորոնավիրուսով
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է տեղական «Radio Kawsachun Coca» ռադիոկայանը:
«Վերջին ժամերին անցկացված լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ նախկին նախագահ Էվո Մորալեսի մոտ ախտորոշվել է COVID-19», - ասված է երեքշաբթի երեկոյան՝ ռադիոյի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Մորալեսը ներկայումս «կայուն վիճակում է, բուժում է անցնում և բժշկական օգնություն է ստանում»: