14/01/2021 21:26
Մոսկվայից հաստատում են Աննա Հակոբյանի ժամանումը. դա մասնավոր այց է (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը մեկնել է Մոսկվա մասնավոր այցով, РИА Новости գործակալությանն ասել է դիվանագիտական աղբյուրը։
«Աննա Հակոբյանն այսօր Մոսկվա է ժամանել։ Դա մասնավոր այց է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Mediaport-ի տվյալով, Փաշինյանի ընտանիքը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Armvoice-ը գրում է, որ Փաշինյանի ընտանիքը Մոսկվա է ժամանել Մոսկվայի թանկարժեք «Рублевское шоссе» շրջանում տուն ընտրելու և քաղաքացիություն ստանալու նպատակով։ «Ռուսաստանի նախագահի աշխատակազմը երեք տուն է պատրաստել, որոնցից Հակոբյանը կարող է ընտրել մեկը: Հրաժարականից անմիջապես հետո Փաշինյանը որոշել է մեկնել Մոսկվա: Ռուսաստանի իշխանությունները երաշխավորել են նրա անվտանգությունը», - գրում է Armvoice-ը։
ՀՀ կառավարությունից պաշտոնական մեկնաբանություններ Աննա Հակոբյանի այցի մասին չկան։