14/01/2021 12:10
Twitter-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել է նոր խնդիրների մաին՝ կապված Թրամփի արգելափակման հետ
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակումը համարել է ճիշտ որոշում ընկերության համար, բայց զգուշացրել, որ դա իրական բարդություններ է առաջացնում, ըստ նրա, ընկերությունը ստիպված կլինի վերանայել իր գործունեությունն ու կանոնները:
Դորսին խոստովանել է, որ @realDonaldTrump-ն արգելափակելն իր համար հպարտանալու առիթ չէր: Նա հիշել է, որ ընկերությունը նախազգուշացրել է, որ կարող է հասնել հաշվի արգելափակմանը, այնուհետև այս որոշումը կայացրել է արտահայտված ֆիզիկական սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա՝ ինչպես իր պլատֆորմում, այնպես էլ դրանից դուրս:
«Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր Twitter-ի համար», - գրել է նա և բացատրել, որ ընկերությունը հայտնվել է արտառոց հանգամանքներում, ինչը նրան ստիպել է կենտրոնանալ բացառապես հասարակական անվտանգության վրա:
Նրա խոսքով՝ իրականում առցանց հայտարարությունների հետևանքով իրական կյանքում հասցված վնասն ակնհայտ էր, և ընկերությունը փորձում է դա կանխել իր կանոններով և որոշումներով: