14/01/2021 15:38
ԱՀԿ-ն քննարկում է պատվաստումների անձնագրերի հարցը
ԱՀԿ-ի Առողջապահական կանոնակարգերի արտակարգ կոմիտեն կորոնավիրուսի վերաբերյալ քննարկում է պատվաստված անձանց անձնագրերի տրամադրման հարցը, հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի պատվաստման բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը, գրում է РИА Новости-ն:
«Կորոնավիրուսային վարակի դեմ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերի հայտնվելով՝ ԱՀԿ-ն ուսումնասիրում է միջազգային ճանապարհորդների պատվաստումների հետ կապված խնդիրները և մարտահրավերները», - ասել է Բենեշը:
Նա ավելացրել է, որ Առողջապահության միջազգային կանոնակարգերը կարգավորում են պատվաստումների վկայականի օգտագործումը: Նրա խոսքով՝ անձնագրի հարցը նույնպես հանձնաժողովի օրակարգում է:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 92 միլիոն դեպք, ապաքինվել է 65 միլիոն մարդ, մահացել ավելի քան 1,9 միլիոնը: