14/01/2021 17:01
Իրանը Հնդկական օվկիանոսում ցուցադրել է ծովային մարտերում «վճռական զենքը»
Իրանի հայրենական արտադրության «Fateh» («Նվաճող») սուզանավը փորձարկել է տորպեդներ և հաջողությամբ խոցել պայմանական թիրախը, հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը:
Մարտական կրակոցները տեղի են ունեցել Իրանի ռազմածովային ուժերի «Marine Power 99» ծածկագրով վերապատրաստման ժամանակ, որն անցյալ չորեքշաբթի սկսվել է Մեքրանի ափին և Հնդկական օվկիանոսի հյուսիսում:
Ուսումնական վարժություններում փորձարկվել են նաև Իրանի ռազմածովային ուժերի ցամաք-ցամաք թևավոր հրթիռներ, սուզանավեր և թռիչքային ստորաբաժանումներ:
Սեփական արտադրության սուզանավերից թևավոր հրթիռներ և տորպեդներ արձակելուց բացի, զորավարժությունները նախատեսում են Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների վայրէջք ափին և ծովային հարթակներում, մարտական գործողություններ անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պատերազմական տեխնիկայի միջոցով: